Anima Exhibitions-ի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 2025 թ. հունիսի 19 – օգոստոսի 18 ը «ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ» խորագրով։ Այն մուլտիմեդիա ցուցահանդես էր, որը ներկայացնում է Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները լույսի, ձայնի և շարժման համադրությամբ։
Ցուցահանդեսն առաջին անգամ Հայաստանում հնարավորություն տվեց արվեստի սիրահարներին հայտնվելու համաշխարհային գլուխգործոցների ներսում։
Կտավների անիմացիա
Ցուցասրահ
Բարձրությամբ էկրաններ
Րոպեանոց ծրագիր
1853-1890
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը հոլանդացի նկարիչ է, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Նա համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր և ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Կյանքի ընթացքում Վան Գոգը ստեղծել է շուրջ 2100 աշխատանք, որոնցից շատերը՝ իր կյանքի վերջին տարիներին։ Նրա նկարներին բնորոշ են վառ գույները, դրամատիկ տրամադրությունը, ուժեղ արտահայտչականությունն ու զգացմունքային խորությունը։
Վան Գոգի արվեստում առանձնակի տեղ ունեն ինքնադիմանկարները, արևածաղիկները, նոճիները, ձիթենիները, ցորենի դաշտերը և գյուղական կյանքի պատկերները։ Նրա ստեղծագործություններում բնությունը դառնում է ոչ միայն տեսարան, այլև ներքին ապրումների արտահայտություն։ Վրձնահարվածների ուժը, գույների համարձակ համադրությունը և լարված ռիթմը ստեղծում են այն յուրահատուկ աշխարհը, որով Վան Գոգը դարձավ ժամանակակից արվեստի ամենաճանաչելի անուններից մեկը։
Վան Գոգի հայտնի կտավներից են «Աստղալից գիշեր», «Արևածաղիկներ», «Կարտոֆիլ ուտողները», «Սրճարանի գիշերային տեռասը», «Ննջասենյակ Առլում», «Հիրիկներ» և «Ագռավներ ցորենի դաշտի վրա» աշխատանքները։
«Իսկական նկարիչները առարկաները չեն նկարում այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն. նրանք նկարում են այնպես, ինչպես զգում են դրանք»։
1862-1918
«Ես նկարիչ եմ, ով նկարում է ամեն օր՝ առավոտից մինչ գիշեր։ Եթե ուզում եք իմ մասին որևէ բան իմանալ, պետք է ուշադիր նայեք իմ նկարներին»։