ՏՈՄՍԵՐ
Ավարտված

Ճամփորդություն Այվազովսկու արվեստում

Մուլտիմեդիա ցուցադրություն Իվան Այվազովսկու կտավներով

Event Cover

Anima Exhibitions-ի հերթական ցուցահանդեսը տեղի ունեցավ 2026 թ. հունվարի 9 – ապրիլի 2   «Ճամփորդություն ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ արվեստում» խորագրով։ Այն մուլտիմեդիա ցուցահանդես էր, որը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները լույսի, ձայնի և շարժման համադրությամբ։
Այվազովսկու հսկայական ստեղծագործական էներգիայի մասին է խոսում այն իրողությունը, որ Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

Մեծ էկրաններն ու տիեզերական ձայնը խորացնում են արվեստի ընկալումը՝ թույլ տալով զգալ «Իններորդ ալիք», «Ալիքների մեջ», «Նավարինի ծովամարտը» կտավները։

300+

Կտավների անիմացիա

510 ՔՄ

Ցուցասրահ

4 Մ

Բարձրությամբ էկրաններ

45

Րոպեանոց ծրագիր

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի

1817-1900

Հովհաննես Այվազովսկին հայազգի նշանավոր նկարիչ է, ռոմանտիզմի ներկայացուցիչ և համաշխարհային ծովանկարչության ամենահայտնի վարպետներից մեկը։ Ծնվել է Թեոդոսիայում, սովորել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, իսկ հետագայում դարձել է գլխավոր ծովային շտաբի գեղանկարիչ և ակադեմիայի պրոֆեսոր։ Նրա արվեստում հիմնական թեման ծովն է՝ իր խաղաղությամբ, փոթորկով, լույսով, շարժումով և անընդհատ փոփոխվող տրամադրությամբ։
Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են լուսային ուժեղ էֆեկտները, ալիքների շարժման կենդանի պատկերումը, ռոմանտիկ շունչը և բնության վեհության զգացումը։ Նկարիչը ծովը պատկերել է օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր եղանակներին՝ երբեմն խաղաղ ու քնարական, երբեմն՝ փոթորկոտ ու դրամատիկ։
Նրա հայտնի աշխատանքներից են «Իններորդ ալիք», «Սև ծովը», «Ալիքների մեջ», «Փոթորիկը Սև ծովում», «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով», «Նավաբեկություն», «Ծիածան», «Չեսմենի ծովամարտը», «Նավարինի ծովամարտը», ինչպես նաև հայկական թեմատիկայով ստեղծված «Արարատյան դաշտ», «Հայ ազգի մկրտությունը», «Նոյն իջնում է Արարատից» և «Երդում Ավարայրի ճակատամարտից առաջ» կտավները։

«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։ 

Հովհաննես Այվազովսկու շիրմաքարին փորագրված խոսքերը

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի