ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ
Մուլտիմեդիա ցուցադրություն ՎԱՆ ԳՈԳԻ և ԿԼԻՄՏԻ կտավներով
հունիսի 19-ից օգոստոսի 19
Anima Exhibitions-ը վիզուալ արվեստի մուլտիմեդիա տարածք է, որտեղ դասական նկարիչների ստեղծագործությունները կենդանանում են լույսի, ձայնի և շարժման միջոցով։ Ցուցահանդեսը գործում է ավելի քան 6 տարի՝ անցկացվելով Եվրոպայի տարբեր երկրներում և Ռուսաստանում։
Մեծ էկրաններն ու տիեզերական ձայնային համակարգը թույլ են տալիս ավելի խորությամբ ընկալել արվեստագետների պատկերային աշխարհը, հետևել նրանց մտքերի հոսքին, դիտարկել կտավների մանրամասներն ու զգալ քեզ «ներսում» այնպիսի գործերի, ինչպիսիք են՝ Վան Գոգի «Աստղալից գիշեր»-ը, «Արևածաղիկներ»-ը, Կլիմտի «Համբույր»-ը։
Այցելուներին սպասվում է ոչ միայն ծանոթություն կտավների հետ, այլև՝ դրանց ստեղծման պատմության ու հեղինակների կենսագրության։
Վան Գոգի և Գուստավ Կլիմտի կտավների անիմացիոն ցուցահանդեսի բացառիկությունը կայանում է տեխնիկական լուծումների մեջ․ 510քմ ցուցասրահ, 4մ բարձրությամբ առաստաղ, 300+ կտավների անիմացիա, 77 րոպեանոց ծրագիր։
Ցուցահանդեսը կանցկացվի
հունիսի 19 – օգոստոսի 19-ն ամեն օր, ժամը՝ 10։00-24։00, Աբովյան 16 հասցեում գտնվող «Հայաստանի նկարիչների միություն»-ում։ Տոմսերի արժեքը՝ 3500–5000 ՀՀ դրամ։
2025թ. հունիսի 19-ից օգոստոսի 19-ը
ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ
(1853-1890)
Վինսենթ վան Գոգը մեկն էր, ով գույներով էր խոսում այն աշխարհում, որտեղ բառերը լռում էին։ Նրա վրձինը նկարում էր ոչ թե տեսածը, այլ զգացածը՝ թողնելով արվեստ, որը դեռևս շնչում է ցավով, սիրով և լույսով։ Չնայած կյանքի ընթացքում գրեթե ճանաչված չլինելուն, այսօր նա համարվում է աշխարհի ամենաազդեցիկ արվեստագետներից մեկը՝ ստեղծելով ավելի քան 2000 ստեղծագործություն, որոնք ճեղքել են ժամանակի սահմանները։
ԳՈՒՍՏԱՎ ԿԼԻՄՏ
(1862-1918)
Գուստավ Կլիմտը ստեղծում էր այնպիսի աշխարհներ, որտեղ ոսկին շողում էր սիրո, ցանկության ու խորհրդավորության մեջ։ Նրա արվեստը նման էր երազի՝ լի զգայականությամբ, խորհրդանիշերով ու կանացի կերպարների հանդեպ հիացմունքով։ Կլիմտը ձևավորեց մի գեղարվեստական լեզու, որ անցավ սահմանից անդին՝ դարձնելով նրան սիմվոլիզմի և վիեննական սեզեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։