ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Վերադարձի և փոխհատուցման սույն քաղաքականությունը (այսուհետ նաև` «Քաղաքականություն») կարգավորում է e-Logi Fest-ին (այսուհետ` «Միջոցառում») մասնակցության նպատակով գնված տոմսերի, ամրագրված տաղավարների, Միջոռման հովանավորության և Միջոցառման ընթացքում ձեռք բերված ապրանքների վերադարձին, փոխհատուցմանը կամ չեղարկմանը վերաբերող դեպքերն ու հարաբերությունները:

1.2. Միջոցառման բոլոր տոմսերի վաճառքը վերջնական է և անչեղարկելի: Վերադարձներ և փոխհատուցումներ հնարավոր են միայն սույն քաղաքականությամբ սահմանված հատուկ դեպքերում:

 

  1. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐ

2.1. «Մասնակից/-ներ»` անհատներ, ովքեր Միջոցառմանը մասնակցում են` որպես հյուր, ձեռք բերված տոմսի հիման վրա,

2.2. «Գործընկեր/-ներ»` կազմակերպություններ, որոնք Միջոցառման շրջանակներում տեղադրված տաղավարներում ներկայացնում են իրենց ծառայությունները կամ ապրանքները,

2.3. «Հովանավորներ»` Կազմակերպություններ կամ անհատներ, ովքեր հովանավորում կամ աջակցում են Միջոցառման կազմակերպմանն ու իրականացմանը:

 

  1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ ԿԱՄ ՀԵՏԱՁԳՈՒՄ

3.1. Միջոցառման` անկանխատեսելի հանգամանքների պատճառով (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական և արտակարգ դրության հայտարարում, քաղաքական հուզումներ, գործադուլներ, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցում, պետական մարմինների և ՀՀ ԿԲ որոշումներ և նորմատիվ ակտեր) չեղարկման կամ հետագձման դեպքում Մասնակիցներն անհապաղ կտեղեկացվեն պաշտոնական հաղորդակցության ուղիների միջոցով:

3.2. Միջոցառման չեղարկման կամ հետաձգման դեպքում Մասնակիցները կարող են  ընտրել`

  • ստանալ տոմսի համար վճարված արժեքի լրիվ փոխհատուցում, կամ
  • օգտագործել նույն տոմսը հետաձգված միջոցառմանը մասնակցության համար:

3.3. Փոխհատուցումները կտրամադրվեն Միջոցառման չեղարկման մասին պաշտոնական ծանուցումից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում:

 

  1. ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ

4.1. Միջոցառման Գործընկերները և Հովանավորները Միջոցառման ամսաթվից 30-50 օր առաջ իրենց մասնակցությունը չեղարկելու դեպքում իրավունք ունեն ստանալ վճարված մասնակցության գնի կամ հովանավորության արժեքի 25% փոխհատուցում:

4.2. Գործընկերների և Հովանավորների կողմից Միջոցառման ամսաթվից 30 օրից պակաս ժամանակահատվածում կատարված մասնակության չեղարկումների համար փոխհատուցումներ չեն տրամադրվում:

4.3. Մասնակցությունը կամ հովանավորությունը չեղարկելու վերաբերյալ դիմումները գրավոր կերպով ներկայացվում են [email protected] էլ.հասցեին:

 

  1. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

5.1. Միջոցառման ժամանակ Գործընկերների տաղավարներից գնված ցանկացած պաշտոնական ապրանք ենթակա չէ փոխհատուցման, բացառությամբ եթե այն գնման պահին եղել է թերի կամ վնասված վիճակում:

5.2. Գործընկերների տաղավարներից գնված թերի կամ վնասված ապրանքների մասին պետք է հաղորդվի գնման ամսաթվից 14 օրվա ընթացքում` դրանք վերադարձնելով իրենց սկզբնական վիճակով:

 

  1. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

6.1. Վերադարձի կամ փոխհատուցման բոլոր հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ.

Աբովյան 16

<<Հայաստանի նկարիչների միություն>>

<<Արա Սարգսյանի>> անվան ցուցասրահ

Կոնտակտային տվյալներ

Phone: +374 43 30 00 45

Email: [email protected]