- ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
1.1. Մուտք գործելով և օգտվելով սույն կայքից՝ Դուք տալիս եք ամբողջական, անհետկանչելի և միանշանակ համաձայնություն Պայմաններով սահմանված դրույթներին: Խնդրում ենք նախքան Ծառայություններից օգտվելն ուշադրությամբ ընթերցել սույն պայմանները, ինչպես նաև Կայքի Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ նաև` «Քաղաքականություն»):
- ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
2.1. Մենք իրավունք ենք վերապահում փոփոխելու, թարմացնելու և/կամ փոխարինելու սույն պայմաններն ամբողջությամբ կամ մասնակիորեն: Մենք պատրաստական ենք գործադրել ողջամիտ ջանքեր Ձեզ տեղեկացնելու էական փոփոխությունների մասին, սակայն Պայմանների պարբերաբար վերընթերցումը հանդիսանում է Ձեր պարտականությունը: Պայմաններում փոփոխություններից հետո Ծառայություններից օգտվելը կենթադրի փոփոխված Պայմանների ընդունում:
- ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
3.1. Մենք կարևորում ենք Ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը: Մեր կողմից Ձեր` Ծառայություններից օգվելու ընթացքում ձեռք բերված անձնական տվյալների օգտագործումը կարգավորվում է Միջոցառման Գաղտնիության քաղաքականությամբ, որը, հղում կատարելու ուժով, կազմում է սույն պայմանների մաս: Ծառայություններից օգտվելով` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների հավաքման, մշակման և օգտագորման վերաբերյալ` ինչպես սահմանված է Քաղաքականությամբ:
- ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
4.1. Կայքում տեղ գտած ողջ բովանդակությունը, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, տեքստերը, գրաֆիկական պատկերները, լոգոները, տեսալսողական նյութերը, ծրագրային ապահովումը և այլ նյութերը պաշտպանվում են մտավոր սեփականության իրավունքով: Նշված բովանդակությունը պատկանում է մեզ կամ վերահսկվում է մեր կամ մեր կողմից լիազորված երրորդ անձանց կողմից, եթե այլ բան նշված չէ Պայմաններով կամ Կայքում տեղ գտած այլ փաստաթղթերով: Արգելվում է նշված բովանդակության օգտագործումը, պատճենումը, վերարտադրումը, տարածումը, հեռարձակումը, ցուցադրումը, վաճառքը կամ այլ տեսակի շահագործումը` առանց իրավատիրոջ (ի դեմս մեզ) նախնական գրավոր համաձայնության:
4.2. Մենք հարգում ենք այլ անձանց մտավոր սեփականության իրավունքները: Եթե կարծում եք, որ Ձեր` հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը Կայքում օգտագործվել է Ձեր հեղինակային իրավունքների խախտմամբ, խնդրում ենք մեզ հետ կապ հաստատելով` տրամադրել հետևյալ տեղեկությունները.
- Հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունը կամ լիազորագիր` տրված լիազորված անձին սեփականատիրոջանունից հանդես գալու համար,
- Հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունը, որը պնդում եք, որ խախտվելէ,
- Այն նյութի նույնականացումը, որը, համարվում է, որ խախտում է հեղինակային իրավունքըկամ անօրինական գործունեության օբյեկտ է, և որը ենթակա է հեռացման կամ որին հասանելիությունը պետք է արգելվի, ինչպես նաև ողջամտորեն բավարար տեղեկատվություն մեր կողմից նյութը գտնելու համար,
- Սեփականատիրոջ կամ լիազոր ներկայացուցչի կոնտակտային տվյալները, ներառյա`լ հասցեն, հեռախոսահամարը և էլ.հասցեն:
- ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
5.1. Օգտվելով Ծառայություններից` Դուք համաձայնում եք միայն դրանց` օրինական նպատակներով և սույն պայմաններով նախատեսված գործածությանը: Արգելվում է`
- Օգտվել Ծառայություններից այնպիսի եղանակներով, որոնք կարող են որևէ կերպ վնասել կամ խափանել Ծառայությունների մատուցումը կամ խոչընդոտել այլ օգտատերերի կողմից Ծառայություններից օգտվելուն,
- Օգտագործել Կայքը անօրինական, զրպարտչական, վիրավորական, մարդկանց համար վնասարար, ատելություն սերմանող գործունեություն իրականացնելու նպատակով,
- Որևէ կերպ ձեռք բերել չթույլատրված հասանելիություն Ծառայությանը, դրա հետ կապված համակարգերին կամ ցանցերին,
- Գործածել տվյալների մայնինգ, ռոբոտներ կամ տվյալների հավաքագրման կամ արտահանման այլ միջոցներ,
- Փորձել ստանալ չթույլատրված հասանելիություն այլ օգտատերերի հաշիվներին կամ նրանց անձնական տվյալներին:
Մենք իրավունք ենք վերապահում ընդհատել կամ դադարեցնել Ձեր հասանելիությունը Ծառայություններին` Ձեր կողմից սույն պայմանները կամ վերաբերելի այլ կարգավորումները խախտելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում:
- ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ ԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎՆԵՐ
6.1. Կայքի կողմից առաջարկվող որոշ հնարավորություններին հասանելիություն ստանալու համար Ձեզնից կարող է պահանջվել ստեղծել օգտահաշիվ: Այս առնչությամբ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը`
- Տրամադրել ճշգրիտ, ամբողջական և արդիական տեղեկատվություն,
- Թարմացնել նշված տեղեկատվությունն` ըստ անհրաժեշտության,
- Ապահովել Ձեր մուտքի տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը,
- Ձեր օգտահաշվի չթույլատրված օգտագործման կասկած ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել մեզ:
Մենք իրավունք ենք վերապահում ընդհատել կամ դադարեցնել օգտահաշվի գործողությունը և բացառել տվյալ անձի կողմից Կայքի հետագա օգտագործումը, եթե տրամադրված տեղեկատվությունը կեղծ է կամ անհամապատասխան սույն պայմաններին:
- ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
7.1. Կայքի միջոցով մատուցվող Ծառայությունները կարող են պարունակել կամ հղում կատարել երրորդ կողմ հանդիսացող ինտերնետային կայքերի կամ ծառայությունների, որոնք չեն պատկանում մեզ կամ չեն կառավարվում մեր կողմից: Մենք չենք կրում պատասխանատվություն երրորդ կողմ հանդիսացող նման կայքերի, նյութերի, տեղեկությունների, ապրանքների կամ ծառայությունների համար: Երրորդ կողմ հանդիսացող կայք անցնելու դեպքում Դուք գործում եք Ձեր սեփական ռիսկով և ենթարկվում դրանց համար նախատեսված առանձին պայմանների և կանոնների:
- ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
8.1. Այն չափով, որքանով դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ մենք պատասխանատվություն չենք կրում որևէ ուղղակի կամ անուղղակի վնասի համար, որն առնչվում է Կայքը կամ դրա բովանդակությունն օգտագործելու կամ օգտագործել չկարողանալու հետ:
8.2. Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ վնասի կամ կորստի համար, որն առաջացել է Ձեր օգտահաշիվ չթույլատրված մուտքի կամ Ձեր տվյալների չթույլատրված փոփոխության հետևանքով:
8.3. Օգտատերը պատասխանատու է սեփական գործողությունների և բացթողումների համար, ինչպես նաև պատասխանատվություն է կրում բոլոր այն անձանց գործողությունների և բացթողումների համար, ում տրամադրում է Կայք մուտք գործելու համար նախատեսված իր տվյալները:
- ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
9.1. Սույն պայմանները և Կայքի օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Սույն պայմանների հետ կապված կամ դրանցից բխող ցանկացած վեճ ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատական կարգով:
9.2. Մենք կարող ենք ձեռնարկել ցանկացած գործողություն, որը գտնում ենք ողջամտորեն անհրաժեշտ` կիրառելի օրենսդրության սահմաններում մեր իրավունքները պաշտպանելու համար:
- ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
10.1. Կայքի միջոցով վճարում կատարելու դեպքում Ձեր տեղեկությունները հավաքվելու և վերահսկվելու են վճարային գործակալության կողմից` համաձայն այդ գործակալության գաղտնիության քաղաքականության և այլ վերաբերելի կանոննների:
- ԿԱՊ
11.1. Բողոքների, առաջակությունների կամ այլ հարցերի առկայության կամ տեղեկատվության փոխանցման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ.