Մուլտիմեդիա ցուցադրություն ՎԱՆ ԳՈԳԻ և ԿԼԻՄՏԻ կտավներով

 Մուլտիմեդիա ցուցադրություն ՎԱՆ ԳՈԳԻ և ԿԼԻՄՏԻ կտավներով

Մուլտիմեդիա ցուցադրություն ՎԱՆ ԳՈԳԻ և ԿԼԻՄՏԻ կտավներով ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Anima Exhibitions-ի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 2025 թ․-ի հունիսի 19 – օգոստոսի 18-ը՝  «ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ» խորագրով։ Այն մուլտիմեդիա ցուցահանդես էր, որը ներկայացնում է Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները լույսի, ձայնի և շարժման համադրությամբ։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայաստանի նկարիչների միության» տնօրեն Սուրեն Սաֆարյանը և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսն առաջին անգամ Հայաստանում հնարավորություն տվեց արվեստի սիրահարներին հայտնվելու համաշխարհային գլուխգործոցների ներսում։ 510 քմ ցուցասրահը, 4 մետր բարձրությամբ էկրաններն ու տիեզերական ձայնային համակարգը այցելուներին մատուցեցին աննախադեպ փորձառություն՝ նորովի զգալու Վան Գոգի «Աստղալից գիշերը», «Արևածաղիկները», Կլիմտի «Համբույրը» և ավելի քան 300 ստեղծագործություն։

77 րոպե տևողությամբ ծրագրում վիզուալ և ձայնային նորարարական լուծումները այցելուներին տեղափոխեցին Վան Գոգի և Կլիմտի պատկերային և հոգևոր աշխարհ։